Բաժիններ՝

Ի՞նչ պետք է անեն հայ վարորդները, եթե Վրաստանում վթարի են ենթարկվել

«Տուգանք» հասարակական միավորման ղեկավար, վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ԱՊՊԱ  համակարգի բարդությունները և պատահարների  գրանցման կարգը Վրաստանում։

«Պարզվում է, որ մեր քաղաքացիները, երբ ՃՏՊ ունենան Վրաստանում, ստիպված են լինելու զանգել ՃՈ և ապահովագրական գործակալությունների կենտրոն։ Այսինքն՝ սա ենթադրում է, որ մեր քաղաքացիները հասանելի կապ պետք է ունենան, որ, եթե միջադեպ լինի, զանգեն ապահովագրական ընկերությանը։ ՃՈ-ին զանգելը քիչ է, ապահովագրական ընկերությանը պետք է զանգեն, և մեր երկրի օրենսդրությունից մի փոքր տարբերվում է։ Վրաստանում անհապաղ պետք է զանգահարել և մնալ տեղում՝ բացի բժշկական օգնություն ցուցաբերելու դեպքերից։ Այսինքն՝ մեր քաղաքացիները Վրաստանում պետք է զգոնություն ցուցաբերեն, ցանկալի է վրացիների վրա հույս չդնել, սեփական հեռախոսով զանգահարել, որ հետո ապացուցելու հնարավորություն ունենան»,- պարզաբանեց նա։

Լրագրողներից մեկը նշեց, որ ինքը Վրաստանի քաղաքացի է և Հայաստանում նույն բանն է անում, ինչ այստեղի քաղաքացին պետք է անի Վրաստանում, բացի այդ՝ Վրաստանում տրված է առավելություն, որ, եթե դու 15 օրից ավելի ես մնալու այդ երկրում, այդ դեպքում ես ապահովագրելու մեքենադ, իսկ Հայաստանի դեպքում, եթե Վրաստանի քաղաքացին գալիս է անգամ մեկ օրով, պետք է այստեղ ապահովագրի մեքենան։ Լրագրողը հետաքրքրվեց՝ այս պարագայում ո՞րն է խնդիրը։

«Ասածս այն է, որ նույն մեր կարգ ու կանոններն են գործում, մի քիչ ավելի խստացված։ Դրան պետք է պատրաստված լինեն։ Բացի այդ՝ լեզվի խնդիրը կա, Վրաստանում հիմա ռուսերեն խոսելն արդեն մոդա չէ, ու բարդ է հեռախոսազրույցներ ունենալը։ Ընդամենը ասում եմ, որ պետք է հեռախոսով պատրաստված լինել»,- արձագանքեց փաստաբանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս