Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել է Լյուք Սքայուոքերի դերակատարի աստղը
Դերասան Մարկ Հեմիլի անվանական աստղը, որը «Աստղային պատերազմներ» կինոԷպոպեայում հայտնի է Լյուք Սքայուոքերի դերով, մարտի 8-ին հայտնվել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) Հոլիվուդի Փառքի ծառուղում:
Այդ մասին հայտարարել է Հոլիվուդի Առեւտրի պալատը՝ Փառքի ծառուղու կայքում զետեղելով հուշանշանի բացման արարողության տեսագրությունը: Դրան մասնակցել են ռեժիսոր Ջորջ Լուկասը, դերասան Հարիսոն Ֆորդը, «Հազարամյա բազե» աստղաթիռի կապիտանի դերակատար Հանա Սոլոն, ինչպես նաեւ Հեմիլն ինքը:
Հանդիսության ականատես է դարձել շուրջ 2,5 հազար մարդ՝ Լոս Անջելեսի բնակիչներից եւ հյուրերից: Ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» էպիկական սագան դարձել է համաշխարհային կինեմատոգրաֆի ամենանշանավոր երեւույթներից մեկը եւ իր շուրջը միլիոնավոր երկրպագուների հավաքել ամբողջ աշխարհում:
Առաջին ֆիլմը, որը էկրան է բարձրացել 1977 թվականին, 11 մլն դոլարի բյուջեի դեպքում համաշխարհային վարձույթում հավաքել է 775,4 մլն դոլար՝ իր համար ապահովելով կուլտային կարգավիճակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: