Շատ քնելն արդյունավետ է սեռական կյանքի որակի համար
Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Լորի Մինցը հրապարակել է զեկույց՝ քնի և սեռական կյանքի փոխկապակցված լինելու մասին:
Համաձայն պրոֆեսորի հետազոտության՝ կապ կա շատ քնելու և որակյալ սեռական կյանքի միջև:
Ինչպես նշվում է The Conversation-ում պրոֆեսորը հետազոտությունը կատարել է ամերիկացիների շրջանում: Նշվում է, որ ԱՄՆ յուրաքանչյուր երրորդ բնակիչը տառապում է ոչ բավարար քնի պատճառով, միևնույն ժամանակ հարցվածների 31 տոկոս տղամարդիկ և 45 տոկոս կանայք գոհ չեն եղել իրենց սեռական կյանքից:
Զեկույցում հոգեբանն ընդգծել է՝ լավ սեքսը բարենպաստ ազդեցություն ունի քնի որակի վրա, իսկ վատ սեքսը բացասաբար է անդարադռնում մարդու քնի վրա:
Պարզվում է նաև որ, վատ երազը էականորեն նվազեցնում է սեռական ցանկությունը:
Միևնույն ժամանակ նշվում է, որ վատ քունը և վատ սեքսն ունեն միևնույն պատճառը՝ սթրեսի հետևանք են:Ըստ հոգեբանի՝ մշտապես մեկ ժամ ավել քունը կնոջ համար սեռական կյանքի որակի լավագույն միջոցն է: