Աֆրինում Թուրքիայի բանակի դեմ կռվող քուրդ դեռահասները
Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ժամանակ թուրքական կողմի մոտ է հայտնվել լուսանկարներ, որոնց վրա պատկերված են 12-13 տարեկան սիրիացի զինված քուրդ դեռահասներ: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություններ
Լուսանկարները թուրք զինվորների կողմից հայտնաբերվել են քուրդ զինյալների ապաստարաններում և խրամատներում։
Լուսանկարներից ակնհայտ է, որ Թուրքիայի բանակի դեմ ինքնապաշտպանական մարտեր են մղում ոչ միայն տղա դեռահասները, այլև աղջիկները։