Գերմանիայում Էդ Շիրանի համերգը տեղափոխել են արտույտների պատճառով
Գերմանիայում բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի համերգի կազմակերպիչները հարկադրված են եղել նրա շոուն Էսենի օդանավակայանից տեղափոխելու Դյուսելդորֆ այն երկյուղների պատճառով, որ միջոցառումը կարող է բացասաբար ազդել արտույտների պոպուլյացիայի վրա:
Այդ մասին հայտնել է Local հրատարակությունը: Հրատարակության տվյալներով՝ համերգը պետք է կայանար հուլիսի 22-ին: Կազմակերպիչներն իմացել են, որ Էսենի օդանավայականում բնակվում են ութից մինչեւ ինը զույգ հազվագյուտ տեսակի արտույտներ, որը գտնվում է Գերմանիայի կառավարության պաշտպանության ներքո:
Սկզբնապես ենթադրվում էր փետրավորներին վերաբնակեցնել, սակայն այդ մտահղացումը բողոքներ է հարուցել բնապահպանների կողմից:
Ուստի Շիրանի համերգի կազմակերպիչները որոշում են ընդունել շոուն տեղափոխել այլ քաղաք: Կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ «թռչունների տեղական պոպուլյացիայի համար երկյուղների պատճառով» Էսենում փոփ-երաժշտի համերգը տեղի կունենա հուլիսի 22-ին Դյուսելդորֆի Ցուցահանդեսային կենտրոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: