Բաժիններ՝

Դավիթ Լոքյանը՝ Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն հիմնելու ծրագրի մասին

ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրի մասին արձանագրային որոշումը․ «Դա ծրագիր է, որը նախատեսված է իրականացնել Լոռու մարզի Լերմոնտով և Անտառաշեն համայնքների վարչական տարածքներում։, մեծածավալ ծրագիր է, որը ենթադրում է 14,5 մլրդ դրամ ուղղակի ներդրում ճոպանուղի և հանգստյան գոտիներ կառուցելու համար, նաև ակնկալվում է լրացուցիչ 15 մլրդ-ի չափով օժանդակ ներդրում ՝ հյուրանոցային և այլ համակարգեր ստեղծելու համար։ Ծրագիրը բավականին մեծ է, ամենախոշոր ճոպանուղիներից մեկն է կառուցվում՝ 3 հերթափոխով»:

Լոքյանի խոսքով՝ ծրագիրը հրատապ է դարձել, որովհետև 2018թ․ Կանադայից ժամանելու են մասնագետներ, որոնք տարբեր երկրներում այս կարգի կառույցներ են կատարել, և անհրաժեշտ է նախնական տալ այն տարածքների եզրագծերը, որտեղ կատարվելու են աշխատանքները։

«Ենթադրվում է, որ  առաջին փուլում 1500-ից ավելի աշխատատեղեր կստեղծվեն»,- ասաց նա։

«Ճի՞շտ եմ հասկանում՝ 30 մլրդ գումարային ներդրում՝ 1500-ից ավելի աշխատատեղ՝ առաջին փուլում»,- հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչին Լոքյանը դրական պատասխան տվեց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս