Բաժիններ՝

Էմմա Ուոթսոնը խմբագիր է փնտրում իր դաջվածքի վրայի սխալն ուղղելու համար

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնն արձանգանքել է մամուլում ծայր առած աղմուկին, որն առաջացել է իր ժամանակավոր դաջվածքի վրա տեղ գտած քերականական սխալից: Դերասանուհին Twitter-ում հայտարարել է, թե մարդ է փնտրում տատու-խմբագրի պաշտոնի համար։

«Ապաթարցների գործածման փորձը պարտադիր է»,- կատակել է Ուոթսոնը: Հարի Փոթերի մասին ֆիլմերի սերիայի 27-ամյա աստղն «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը ներկայացել էր սեռական ոտնձգությունների զոհերի աջակցման Time՚s Up շարժան դաջվածքով: Սակայն Ուոթսոնի թեւին Time՚s բառում բացակայել է ապաթարցը s տառից առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս