Այսուհետ ՀՀ-ի՝ որևէ վերպետական միջազգային կառույցին անդամակցելու կամ անդամակցությունը դադարեցնելու հարցերը հանրաքվեի կդրվեն
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հանրաքվեի մասին օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ներկայացվող օրինագիծը պայմանավորված է Սահմանադրության փոփոխություններով:
Նա ասաց, որ Սահմանադրության ընդունման, փոփոխությունների նպատակով հանրաքվե անցկացնելու համար ոչ միայն կարող է դիմել պատգամավորների 1/3-ը, կառավարությունը, այլև 200 հազար քաղաքացիներ.
«Նախատեսվեց, որ վերպետական միջազգային կառույցներին ՀՀ-ի անդամակցության հարցերը, ներառյալ՝ նաև այդ կազմակերպություններից անդամակցությունը դադարեցնելու, ինչպես նաև՝ ՀՀ տարածքին վերաբերող փոփոխությունները դրվում են հանրաքվեի: Հանրաքվեի մասին օրենքը սահմանադրական օրենք է»: