ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/AJ-3.jpg)
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 96 պատգամավոր:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 12 օրենքի նախագիծ, որոնց մի մասը պատգամավորները կքննարկեն երկրորդ ընթերցմամբ:
Մասնավորապես, արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսիք են Քաղաքացիական ծառայության մասին, Հանրաքվեի մասին նոր օրենքի նախագծերը, ինչպես նաև Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին, ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքների նախագծերը: