Բաժիններ՝

Մերկելը և Թրամփը անհանգստություն են հայտնել նոր հրթիռների վերաբերյալ Պուտինի հայտարարությունից հետո

ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը, որի ընթացքում նա հայտարարել է ՌԴ-ում նորագույն զինահամակարգերի ստեղծման մասին:

Այդ մասին ասված է գերմանական կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտի հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 2-ին: «Գերմանիայի կանցլերը եւ ԱՄՆ-ի նախագահը անհանգստացած են այն զինահամակարգերի բնագավառում մշակումների վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Պուտինի հայտարարություններից, որոնք բացասական ազդեցություն կունենան սպառազինությունների վերահսկողության բնագավառում միջազգային հանրակցության ջանքերի վրա»,-նշվում է փաստաթղթում:

Մերկելը եւ Թրամփը նաեւ քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ կոչ են արել Ռուսաստանին՝ «դադարեցնել մասնակցությունը Արեւելյան Գութայի ռմբակոծումներին եւ Ասադի ռեժիմից հասնել հարձակողական գործողությունների դադարեցման»:

«Նրանք համակարծիք էին, որ սիրիական ռեժիմին եւ նրա ռուս ու իրանցի դաշնակիցներին պետք է կոչել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2401 բանաձեւի ամբողջական կատարման»,-նշել է Զայբերտը: Մերկելը եւ Թրամփը գտնում են, որ Դամասկոսին «անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել Արեւելյան Գութայի հումանիտար իրադրության հետագա վատթարացման համար», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս