Բաժիններ՝

«Լրագրողի մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ». Դավիթ Հարությունյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լրագրողի մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ:

«Դրանք հնարավորություն չեն ընձեռում պայքար վարել հատկապես այն դեպքերում,  երբ դա զուգակցվում է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ»,- նշեց Հարությունյանը` նկատելով, որ այդ իսկ պատճառով առաջարկվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում։

«Միաժամանակ վեր են հանվել մի շարք այլ հոդվածներում ևս առկա թերացումներ, մասնավորապես` այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության հետ կապված թերացումներ, որոնք ևս շտկվելու են»,- ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս