Բաժիններ՝

Իրաքն աշխատում է վերականգնել Քիրկուկ-Բանիյաս նավթամուղը

Իրաքն աշխատում է վերականգնել իրաքյան Քիրկուկ քաղաքից սիրիական Բանիյաս ձգվող նավթամուղը: Այդ մասին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ջաֆարին:

880 կիլոմետր երկարությամբ Քիրկուկ-Բանիյաս նավթամուղը կառուցվել է անցյալ դարի 50-ական թվականներին: Այն օրական մինչեւ 300 հազար բարել նավթի պոմպամղում է ապահովել Իրաքի հյուսիսային հանքավայրերից դեպի սիրիական Հոմս քաղաքի նավթաթորման գործարան, իսկ այնտեղից՝ Բանիյասի նավահանգստի միջերկրածովյան թերմինալ:

«Այն ամենը, ինչն Իրաքի եւ մյուս պետությունների շահերից է բխում, ինչն ամրապնդում է տնտեսությունը, մենք ընդունում ենք եւ աշխատում ենք դրա վրա»,- ասել է նախարարը: Անցյալ հարյուրամյակի վերջին նավթամուղն անգործության էր մատնված գրեթե 20 տարի: Դրա աշխատանքը վերականգնվել է 2000 թվականին, սակայն Իրաքի պատերազմի ժամանակ 2003 թվականին այն շարքից դուրս է բերվել ամերիկյան ռմբակոծումների հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս