Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ զորավարժությունները կվերսկսեն ապրիլին
Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի կանոնավոր համատեղ զորավարժությունների անցկացման պրակտիկան կվերսկսվի 2018 թվականի ապրիլին: Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Մուն Չոն Ինը:
Ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած սեմինարում՝ նա ասել է, թե «վստահ է, որ զորավարժությունները կվերսկսվեն ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում»:
Զորավարժությունների անցկացումը կողմերի համաձայնությամբ կասեցվել էր ձմեռային Օլիմպիական խաղերի կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել Կորեայի Հանրապետությունում:
«Այդուհանդերձ, եթե, նախքան զորավարժությունների սկսվելը ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ կայանան բանակցություններ, ապա կարող է ինչ-որ փոխզիջում ձեռք բերվել»,-նշել Է հարավկորեացի պաշտոնյան, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: