Վթարի են ենթարկվել մեկ այլ պատահարից տուժածին հիվանդանոց տեղափոխելիս. կա զոհ

Փետրվարի 26-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 112 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Մովսիսյանին և ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի:

Նույն օրը, ժամը 22.35-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայով Ա.Մովսիսյանին դեպքի վայրից հիվանդանոց տեղափոխելիս, Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 4 տան դիմաց ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը, Ա.Մովսիսյանը և ևս մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ժամը 3.15-ին «ՎԱԶ-21065»-ի վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն:

Փետրվարի 27-ին, ժամը 10.20-ին, Արտաշես Մովսիսյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:

Տեսանյութեր

Լրահոս