Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Կիևի միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Կիևի միջազգային մրցաշարում:

Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանդիպել էր ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ: Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոնը 3:0 հաշվով հաղթեց ուկրաինացուն:

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը գետնեց (տուշե) ուկրաինայի ներկայացուցչին և դարձավ բրոնզե մեդալակիր։ Նորայր Հախոյանը 1։4 հաշվով զիջեց իրանցի մրցակցին: Էդուարդ Սարգսյանը (82 կգ) հավասար պայքարում 3։3 հաշվով զիջեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728