Բաժիններ՝

Արմեն Ամիրյանը վաճառել է իր հողերը

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անցած տարի վաճառել է իրեն պատկանող բոլոր 4 հողակտորները՝ ընդհանուր 16.5 մլն դրամ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրված նրա հայտարարագրում նշված չէ հողակտորների վայրն ու մակերեսի չափը, նշվում է միայն դրանցից յուրաքանչյուրի վաճառքից ստացած եկամտի չափը։

Ըստ հայտարարագրի՝ Ա.Ամիրյանն անցած տարվա սկզբում ունեցել է 120 մլն դրամ փոխառություն, հարկային տարում վերադարձրել է 6 մլն 665 հազար դրամ, և տարվա վերջում փոխառության չափը կազմել է 113 մլն 335 հազար դրամ։

Նախարարը տարվա ընթացքում ավելացրել է իր կուտակած դրամական միջոցները. տարվա սկզբում եղած 9 մլն դրամը տարվա վերջում դարձել է 13 մլն դրամ, 42 հազար դոլարն էլ դարձել է 45 հազար։

Ա.Ամիրյանի տարեկան եկամուտները ձևավորվել են աշխատանքի վարձատրությունից՝ 6.46 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարներից՝ 702 հազար դրամ և 180 հազար դոլար։ Նա ստացել է նաև շահաբաժին՝ մոտ 76 մլն դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս