
Դի է հայտնաբերվել

Փետրվարի 23-ին՝ ժամը 21:28-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և շքամուտքում հայտնաբերել 1934 թ. ծնված Ս. Հ.-ի դին: