Արտակարգ դեպք Սոթքում. ինչու են ռուսները պատանդ պահել եվրոպացուն. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի «ԳեոՊրոՄայնինգ» Գոլդ ՍՊԸ ռուսական ընկերությանը պատկանող Սոթքի ոսկու հանքի անվտանգության աշխատակիցները բռնել են եվրոպացի տուրիստի, որը Քարվաճառից/Քելբաջար/ ոտքով հասել է Սոթք գյուղի տարածք:
«Վերջինս որոշել է գիշերել այդ ամայի տարածքում և այնտեղ վրան է խփել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ պահին վրա են հասել ոսկու հանքի անվտանգության աշխատակիցները նրան բռնել են և 8 ժամ պահել պատանդի կարգավիճակում: Հետագայում եվրոպացի զբոսաշրջիկը իր դժգոհությունն է արտահայտել այն մասին, որ ռուսները տեղյակ լինելով, որ ինքը եվրոպացի է, պահել են փակի տակ:
Զբոսաշրջիկը պնդել է, որ իրեն պահել են ռուսական հատուկ ծառայությունների հրահանգով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: