Ավստրալիայի քաղաքը նարնջագույն է դարձել ավազամրրիկից հետո
Փոշու երկուհարյուրկիլոմետրանոց շերտ է անցել Ավստրալիայի արեւելքի Քվինսլենդի նահանգի Չառլվիլ քաղաքի տարածքով՝ նարնջագույն թաղանթ թողնելով գետնի վրա: Այդ մասին, հայտնել է The Independent հրատարակությունը:
Քաղաքի բնակիչների համար փոթորկի գույնն անսպասելի էր, ուստի մարդիկ սկսել են այդ պատկերը տարածել սոցիալական ցացերում: Իշխանությունները հայտնել են, որ վերջին ժամանակներս կլիման եղել է չոր ու շոգ, ինչն ուժգին քամիներին թույլ է տվել կեղտ ու փոշի բարձրացնել օդ եւ այն տարածել ամբողջ քաղաքում:
Փոթորիկը, որն անցել է ժամում գրեթե 100 կիլոմետր արագությամբ, պոկել է մի քանի տների տանիքներ եւ տապալել ծառեր: Ոչ մեծ վնասվածքներ են ստացել շուրջ 30 հազար տներ: Որոշ վայրերում կտրվել են էլեկտրահաղորդման գծերը եւ տապալվել ծառեր, նաեւ վնասվել են ճանապարհային նշանները: