ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017 թվականը
ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով Հայաստանի բանկային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է ավելացնել մանրածախ բիզնեսի շրջանառությունը, ինչի մասին վկայում են բիզնեսի 2017 թ.-ի ցուցանիշները:
Հայաստանի բանկերի շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը հետևյալ ցուցանիշներով.
- միջազգային քարտերի (Visa и Mastercard) քանակով, մասնաբաժինը շուկայում՝ 30%
- թողարկված քարտերի շրջանառությամբ, մասնաբաժինը շուկայում՝ 17%
- բանկոմատների քանակով (հաշվի առնելով շուկայի խաղացողներից մեկի հետ միավորված բանկոմատային ցանցը), մասնաբաժինը շուկայում՝ 30%:
Ընդհանուր առմամբ, 2017 թ. ընթացքում Բանկն իր ծառայություններն է տրամադրել մոտ 385 հազ. ֆիզիկական անձ-հաճախորդների: Մանրածախ բիզնեսում ակտիվ քաղաքականության արդյունքում Բանկին 2017 թ.-ին հաջողվել է գրանցել հետևյալ հիմնական ցուցանիշների աճ.
- ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի՝ 15%-ով
- ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների՝ 30%- ով
- ֆիզիկական անձանց քարտային պորտֆելի՝ 15%- ով
- շուկայում ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի մասնաբաժնի ՝ մինչև 11.5%
- շուկայում ֆիզիկական անձանց ավանդային պորտֆելի մասնաբաժնի ՝ մինչև 10%
- սպառողական վարկերի տրամադրման՝ 70% – ով:
2017 թ.-ին Բանկը գործարկել է «Գործի մարդիկ» համալիր փաթեթային առաջարկը Բանկի առանցքային հաճախորդների ՝ բյուջետային կազմակերպությունների (նախարարությունների, ուժային կառույցների և այլն), առողջապահության և կրթության ոլորտների, ՏՏ-ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների և կապի օպերատորների աշխատակիցների համար: Տվյալ ծրագիրը թույլ է տվել Բանկին շարունակել գործող հաճախորդների սպասարկումը նոր հունով, ինչպես նաև շուկայից ներգրավել նոր հաճախորդների:
2017 թ. վերջում ՎՏԲ-Հայաստանի հաճախորդներին հասանելի դարձավ Բջջային բանկը, և այսօր արդեն մոտ 20 000 հաճախորդ օգտվում է հավելվածից: Ավելի քիչ, քան կես տարվա ընթացքում, Բանկին հաջողվեց դուրս է բերել օրական գործարքների մոտ 7%-ը շուրջօրյա հեռավար ուղի, սպասարկելով գործառույթների 35%-ը ոչ աշխատանքային ժամերին:
2017 թ.-ին Բանկն առաջարկել է օգտվել «Բանկն աշխատավայրում» ծառայությունից, որի շրջանակներում իրականացրել է ավելի քան 30.000 խորհրդատվություն և 7.500 վաճառք Բանկի անհատական մենեջերների կողմից հաճախորդների աշխատավայր այցելությունների միջոցով: Այսոօր ՎՏԲ-Հայաստան Բանկի անհատական մենեջերները սպասարկում են ավելի քան 1.500 կազմակերպությունների, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկը քարտերին աշխատավարձ ստանում է մոտ 82 000 հաճախորդ:
Վերխոշինսկի Վլադիմիր Վյաչեսլավի, «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ. «2017 թվականին մենք ձեռնամուխ եղանք զարգացման երեքամյա նոր ռազմավարության իրականացմանը, որի արդյունքները տեսնում ենք արդեն անցյալ տարվա ցուցանիշներից: Այսպես, ՎՏԲ բանկը Հայաստանում ցուցադրում է գերազանց ցուցանիշներ վարկային պրդուկտների վաճառքից, ինչպես նաև մասնաճյուղային ցանցի արդյունավետության բարձրացման գործում, և վստահորեն պահպանում է առաջատարի դիրքը երկրի վարկային և քարտային շուկաներում: ՎՏԲ գլխամասային բանկը դրական է գնահատում Հայաստանում ՎՏԲ թմի աշխատանքը, համոզված եմ, որ նորացված կազմով այն կշարունակի ավելացնել բիզնեսի ծավալները և շահույթը:
2018 թ.-ին ՎՏԲ-Հայաստանը պլանավորում է շարունակել պրոդուկտային շարքի ակտիվ զարգացումը բիզնեսի բոլոր ուղղություններով, հեռավար սպասարկման ուղիների զարգացումը, սպասարկման որակի բարձրացումը և private affluent և mass affluent հատվածներում բիզնեսի զարգացումը»: