ՀՀԿ-ն այս շաբաթվա ընթացքում պաշտոնապես առաջադրելու է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնում

Այս շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Անհրաժեշտ է պատգամավորների մեկ քառորդի ստորագրություններն առաջադրման համար, և այս շաբաթվա ընթացքում մենք արդեն այդ ստորագրությունները կհավաքենք և արդեն պաշտոնապես կառաջադրենք ՀՀԿ խմբակցության անունից Արմեն Սարգսյանին որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու»,- ընդգծեց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս