Բաժիններ՝

Էդուարդ Շարմազանովն առաջարկում է հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը դարձնել պարտադիր քննական առարկաներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ են անցկացվում:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ անկախ պետականության պայմաններում չի կարող նույնիսկ քննարկման առարկա լինել հայոց լեզվի, գրականության, պատմության՝ կարևորագույն առարկաներ լինելու հանգամանքը: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, էլ չեմ ասում՝ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացի, պարտավոր է բարձր մակարդակով տիրապետել այդ 3 առարկաներին: Նժդեհն ասում էր՝ անպետք են այն դասագրքերը, որտեղ Արարատ լեռան մասին խոսվում է նույն ձևով, ինչպես Սահարայի անապատի մասին: Մենք ցանկացած դասապրոցեսի մեջ պետք է հայրենասիրություն դնենք: Բուհը, դպրոցը հայրենասիրության տաճար են»:

ԱԺ փոխնախագահն առաջարկում է հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը դարձնել պարտադիր քննական առարկաներ. «Ի՞նչն է խանգարում, ինչո՞ւ ենք վախենում կարևորել հայոց գրականության և պատմության դերակատարումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս