Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող օգնությունը կազմում է ամսական 860 դրամ. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետարանը ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին ամեն տարի տրամադրում է միանվագ օգնություն:
Քաղաքապետարանը յուրաքանչյուր ընտանիքի տարեկան տրամադրել է միանվագ 10 300 դրամ, որը բաժանելով ամիսների՝ կկազմի շուրջ 860 դրամ: Ցուցակում ներառված է 200 հոգի, որոնցից 150-ին է օգնություն տրամադրվում, մնացածը Հայաստանում չեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: