Բաժիններ՝

ԱՄՆ-ը Սև ծովում մեծացնում է ռազմական ներկայությունը ՌԴ-ին հակազդելու նպատակով. CNN

Միացյալ Նահանգները մեծացնում էիր ռազմական ներկայությունը Սեւ ծովում՝ դա համարելով անհրաժեշտ պատասխան տարածաշրջանում Ռուսաստանի աճած ակտիվությանը: Փետրվարի 19-ին այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ։

Փետրվարի 17-ին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Camey էսկադրային ականակիրը մտել է Սեւ ծով՝ միանալով արդեն այնտեղ գտնվող եւս մեկ ամերիկյան մարտանավի: Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատոմի հրամանատար դեր-ծովակալ Քրիստոֆեր Գրեդին, «միանգամից երկու նավ Սեւ ծով ուղարկելու» որոշումն «ընդունվել է նախօրոք, այլ ոչ թե որպես ինչ-որ բանի հակազդում»:

Ինչպես իր հերթին նշել է հեռուստաալիքի աղբյուրներից մեկը, այդ քայլի օգնությամբ Վաշինգտոնը, մասնավորապես, փորձում է հասնել այն բանին, որ Սեւ ծովում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը դառնա նոր նորմա ՌԴ-ի համար, ցանկանալով այդ կերպ «նվազեցնել» Մոսկվայի «զգայունությունը» տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերի ակտիվության նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս