«Գահերի խաղի» նոր մասի թողարկումը հետաձգել են ևս մեկ տարով
Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը չի պատրաստվում «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի սագայի վեցերորդ մասը թողարկել 2018 թվականին, ինչպես պլանավորվում էր ավելի վաղ:
Այդ մասին նա հայտնել է իր բլոգի մեկնաբանություններում: Նրա խոսքով՝ թերեւս ընթերցողները 2018 թվականին պետք է ակնկալեն «Կրակ եւ արյուն» երկերգության առաջին հատորը, որը կներկայացնի Թարգարիենների դինաստիայի ամբողջ պատմությունը: «Գահերի խաղը» սերիալի գրական հենքի՝ «Սառույցի եւ կրակի երգի» վեցերորդ մասը գրողը կթողարկի միայն դրանից հետո: Գիրքը կստանա «Ձմռան քամիներ» անվանումը: Վեպը կդառնա «Սառույցի եւ կրակի երգը» շարքի նախավերջին մասը:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ «Ձմռան քամիները» կավարտեն 2015-2018 թվականներն ընկած ժամանակաշրջանում: 1996 թվականից Մարտինը թողարկել է «Սառույցի եւ կրակի երգը» սագայի հինգ վեպեր: Հուլիսին նա ազդարարել է երկու նոր գրքերի մասին: Ամերիկացի գրողի ստեղծագործություններն ընկած են «Գահերի խաղը» սերիալի հիմքում: