«Արցախն անկախ պետություն է, որն ունի դրա անհրաժեշտ բոլոր ցուցիչները». Ֆրենկ Փալոն

Ղարաբաղյան շարժումը հիմք հանդիսացավ մասսայական այնպիսի մի ինքանակազմակերպման, որն ի վերջո հանգեցրեց անկախ Ղարաբաղի կամ Հայաստանի հետ վերամիավորմանն ուղղված հանրաքվեի: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, տեսաուղերձով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, այս մասին ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

 «Անցած 30 տարիների ընթացքում բազմիցս այցելել եմ Արցախ: Իմ վերջին այցելությունը եղել է 2017 թվականի սեպտեմբերին, երբ ելույթով հանդես եմ եկել ԱՀ Ազգային ժողովում: Ես չափազանց տպավորված եմ Արցախի ժողովրդով, թե ինչպես է նրան հաջողվել ոտքի կանգնել՝ լինելով Ադրբեջանի հարձակման էպիկենտրոնում, ինչպես է հաղթել Ադրբեջանին և անկախ պետություն ստեղծել: Պետություն, որը ժողովրդավար է ու մեծապես գտնվում է օրենքի գերակայության ներքո: Համոզված եղե՛ք, որ այստեղ՝ Միացյալ նահանգների կոնգրեսում՝ մասնավորապես կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբում, որը շարունակում եմ համանախագահել ինքս, բոլորս Ձեզ հետ ենք և շարունակելու ենք աշխատանքներ տանել՝ ապացուցելու համար, որ Արցախն անկախ պետություն է, որն ունի դրա համար անհրաժեշտ բոլոր ցուցիչները: Մենք սատարում ենք ձեզ և ինքնորոշման Ձեր իրավունքը»,-ավելացրել է Ֆ. Փալոնը:

Տեսանյութեր

Լրահոս