Բաժիններ՝

«Գարեթն արժե ամենաքիչը 222 մլն եվրո, ինչպես և Նեյմարը». Բեյլի գործակալ

Իսկ եթե վնասվածքները չլինեի՞ն: Ապա՝ 500 մլն: Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը վստահ է, որ իր հաճախորդն առաջվա նման ընդունակ է տրանսֆերային ռեկորդներ խփել:

«Բեյլն արժե ամենաքիչը 222 մլն եվրո, ինչպես և Նեյմարը: Բայց Գարեթը երջանիկ է «Ռեալում», նա սիրում է Մադրիդը: Գարեթին պետք չէ, որ թիմից հեռանա Կրիշտիանու Ռոնալդուն: «Ռեալում» նա այնպես էլ աստղ է:

Տեղափոխություն դեպի Սերիա Ա՞: Ֆուտբոլում ամեն ինչ արագ փոխվում է, ոչինչ կանխագուշակել հնարավոր չէ: Բայց, ազնվորեն ասած, ես չեմ կարծում, որ որևէ իտալական ակումբ կկարողանա գնել Բեյլին»,- Բարնեթին է մեջբերում Marca-ն:

Գարեթը դարձավ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը 2013 թվականին, երբ տեղափոխվեց «Ռեալ» 101 մլն եվրոյով: 3 տարի անց Բեյլին անցավ Պոլ Պոգբան (106 մլն եվրո), իսկ 2017թ. ամռանը նոր ռեկորդ սահմանեց Նեյմարը (222 մլն եվրո):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս