Բաժիններ՝

Իտալական հայտնի բրենդն իր արտադրանքի նմանակումների խանութ կբացի

Իտալիայի նորաձեւ հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների արտադրող-ընկերության՝ Diesel-ի հիմնադիր Ռենցո Ռոսոն իր արտադրանքի նմանակումների վաճառքի խանութ կբացի: Այդ մասին հայտնել է Dazed-ը: Diesel առեւտրանիշով նմանակումները վաճառվում են պաշտոնապես:

Ձեռնարկատիրոջ խոսքով՝ այս նախաձեռնությունը կոչված է օգնել մարդկանց «չլարվելու այն հարցում, ինչ վերաբերում է նորաձեւության պայմանականություններին»: «Կեղծումներ միշտ արել են հետ մնացողները,- ասել է Ռենցո Ռոսոն:- Բայց ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր ընդունում են սեփական անկատարությունը, եւ առավել եւս նրանց, ովքեր չեն ամաչում հագնել այն, ինչ իրենք են ցանկանում»:

Diesel ապրանքանիշով նմանակված իրերի վաճառքը կսկսվի փետրվարի 13-ին, բայց դրանք արդեն գովազդվում են առեւտրանիշի Instagram-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս