Դուբայում թխել ու կերել են շոկոլադե հարսնացու՝ 1 միլիոն դոլարանոց զգեստով
Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) BRIDE Dubai 2018 ցուցահանդեսի այցելուները կերել են հարսնացուի տեսքով տորթ, որը թխել էր դիզայներ Դեբի Վինգհեմը: Այս մասին հայտնել է Oddity Central-ը: Տորթն իրենից ներկայացրել է հարսանեկան զգեստով կնոջ քանդակ:
Դրա բարձրությունը կազմել է 180 սանտիմետր, իսկ քաշը՝ շուրջ 120 կիլոգրամ: Տորթը տեղ հասցնելու համար վեց բեռնատար է պահանջվել: «Հարսնացուի» պատրաստման համար պահանջվել է 25 կիլոգրամ շոկոլադ, իսկ զգեստը պատրաստված էր 50 կիլոգրամ հրուշակային մաստիկայից:
Այն զարդարել են ձեռքի աշխատանքի հինգ ազար մաստիկայե ծաղիկներով եւ տասը հազար ուտելի մարգարիտներով: Բացի դրանից, հանդերձում եւ գլխի զարդարանքում թաքցված են եղել հինգ իսկական մարգարիտներ, որոնցից յուրաքանչյուրի գինը 200 հազար դոլար էր: