Նոբելյան հիմնադրամը մտադիր է մեծացնել կանանց թիվը մրցանակի դափնեկիրների թվում
Նոբելյան հիմնադրամը լրջորեն քննարկում է հեղինակավոր մրցանակի դափնեկիրների թվում կանանց թվի ավելացման առաջարկությունները՝ այդ թեմային նվիրելով առանձին հանդիպում Ստոկհոլմում: Այս մասին հայտնել է Շվեդիայի TT գործակալությունը:
«Մենք քննարկեցինք մի քանի առաջարկություններ, թե ինչպես կատարելագործենք Նոբելյան մրցանակների հանձնման համակարգը, որպեսզի հաղթողների թվում ավելի շատ կանայք հայտնվեն,- գործակալությանը հայտնել է Նոբելյան հիմնադրամի վարչության (Նոբելյան մրցանակների վարչական մարմինը 1900 թվականին Ստոկհոլմում ստեղծվել է Ալֆրեդ Նոբելի կտակով) նախագահ Կառլ Հենրիկ Հելդինը:- Հնարավոր տարբերակներից մեկը կարող է դառնալ ավելի մեծ թվով կանանց առաջադրումը որպես անվանակարգորդներ»:
Հելդինի խոսքով՝ եթե նայենք նոբելյան դափնեկիրների ցուցակին, կարելի է բացահայտ «գենդերային շեղվածք» նկատել: Մրցանակի հանձնման ամբողջ պատմության ընթացքում դրա պատվավոր դափնեկիր է դարձել 892 մարդ: Ըստ որում հաղթողների թվում եղել է ընդամենը 48 կին կամ 5,4 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: