Բաժիններ՝

«Հայաստանի դերը` որպես միջնորդ՝ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև, արդեն երևում է». Արսեն Ղազարյան

«Ես շատ ուրախ եմ, որ Ռուսաստանից Հայաստան շատ գումար է եկել, որ աշխատել են ոչ միայն բանկերը՝ մեր ամենակայուն տնտեսական միավորները, այլ նաև, որ սպառողական շուկային է դա գնացել։ Իսկ թե ինչն է Հայաստանից գնացել ԱՄՆ, դա պետք է վերլուծի Կենտրոնական բանկը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը` մեկնաբանելով Ռուսաստանից՝ Հայաստան, և Հայաստանից՝ դեպի ԱՄՆ ֆինանսական հոսքերի ավելացումը:

Ըստ նրա` Հայաստանի դերը` որպես միջնորդ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև, արդեն երևում է. «Երբ մենք` պետությունը, մասնավոր հատվածը, գործարարները, քարոզում ենք, որ պետությունը պետք է կամուրջ, խաչմերուկ լինի, այդ դերակատարման մեջ ես շատ կարևորում եմ նաև, որ Հայաստանի բանկային համակարգը կամուրջ լինի: Եվ դա ուրախալի ու ողջունելի է»։

Նշենք, որ անցած տարի Ռուսաստանից Հայաստան եկած տրանսֆերտների ծավալը 2016-ի համեմատ աճել է 168 միլիոն դոլարով: Միաժամանակ Հայաստանից ԱՄՆ է հոսել 113 մլն դոլարով ավելի գումար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս