Կխաղա՞ Դեմբելեն «Չելսիի» դեմ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի մասին, ով բաց էր թողնում թիմի խաղերը վնասվածքի պատճառով:
«Նրա հետ ամեն ինչ կարգին է: Նա սկսել է մարզվել: Հույս ունենք, որ նա դաշտ կվերադառնա մյուս շաբաթ»,- նշել է Վալվերդեն:
Ստացվում է, որ Դեմբելեն կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Չելսիի» դեմ խաղին, որը տեղի կունենա փետրվարի 20-ին: Կատալոնացիները շատ են կարևորում Դեմբելեի մասնակցությունն այդ խաղին, քանի որ Չեմպիոնների լիգայում թիմին չի կարողանալու օգնել Կոուտինիոն:
Սիրարփի Աղաբաբյան