Քայլի Ջեններն աշխարհի նոր ռեկորդակիր է դարձել Instagram-ում լայքերի թվով
Ամերիկացի մոդել Քայլի Ջենները, որը փետրվարի 1-ին երեխա է ունեցել, աշխարհի նոր ռեկորդակիրն է դարձել Instagram-ում լայքերի թվով: Նրա դստեր՝ հրապարակված լուսանկարը 15 ժամում հավաքել է ավելի քան 13 մլն լայք եւ հսկայական թվով շնորհավորական մեկնաբանություններ: Ընդամենը մոդելին վերաբերող նորություններին հետեւում է 103 մլն բաժանորդ:
Instagram-ում ամենաշատ լայքեր ստացած բոլոր լուսանկարները կապված են երեխաների ծնվելու հետ: «Հավանում եմ» նշումներով նախորդ ռեկորդը պատկանում էր ժողովրդականություն վայելող պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուին, որը կնոջը նորածնի հետ լուսանկարել էր հիվանդասենյակում: 2017 թվականի նոյեմբերից ի վեր լուսանկարը 11,3 մլն լայք է հավաքել: Ներկայում երրորդ տեղն զբաղեցնում է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, որը լուսանկարվելու պահին երկվորյակի էր սպասում:
Մեկ տարվա ընթացքում Instagram-ի օգտատերերը 11,2 միլիոնից ավելի շնորհավորական լայքեր են արել հղի հայտնիի լուսանկարի տակ: 20-ամյա Քայլի Ջենները համբավ է ձեռք բերել «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուին մասնակցելու շնորհիվ: