Բաժիններ՝

Բրյուսելում գնացքը հայտնվել է ավտոմայրուղում

Բրյուսելում անցած գիշեր ապրանքատար գնացքը դուրս է եկել ռելսերից եւ հայտնվել ավտոմայրուղում, զոհեր չկան: Այդ մասին փետրվարի 7-ին հայտնել է RTBF հեռուստաալիքը:

Միջադեպի հանգամանքները պարզվում են: Հայտնի է, որ գիշերը տեսակավորման կայանից դուրս եկած ապրանքատար շարժակազմը ժամանել է քաղաքի սահմանագծում գտնվող Սկարբեկ կայարան, որտեղ լոկոմոտիվն անհայտ պատճառով դուրս է եկել ռելսերից, ասված է հեռուստաալիքի հաղորդման մեջ:

Լոկոմոտիվը եւ առաջին վագոնը հայտնվել են երկաթուղուն զուգահեռ ձգվող Վիլվորդեի պողոտայում: Շարժակազմը, որը ոչ մի կարգի վտանգավոր նյութեր չէր փոխադրում, բախվել է ճամփեզրին կայանված փոքր բեռնատարին: Փետրվարի 7-ին այդ մասում ճանապարհային երթեւեկությունն անորոշ ժամանակով փակվել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս