Բաժիններ՝

Թեհրանը սցենարներ է մշակել միջուկային գործարքի խախտման դեպքում

Թեհրանը պատասխանի սցենարներ է մշակել ԱՄՆ-ի կողմից Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) խախտման դեպքում. իրանական կողմն արդեն այդ մասին ծանուցել է Մոսկվային: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սանային:

«Իրանն, իհարկե, ջանալու է փոխգործակցել Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ, ջանալու է պահպանել ՀՀԳԾ-ն: Բայց եթե այն խախտվի, ապա, իհարկե, Իրանը նույնպես ունի գործողութունների իր սցենարները… Իրանն ունի կոնկրետ պատասխան գործողություններ»,-հայտարարել է դեսպանը: Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը «Ռուսաստանին իրազեկել է իր հնարավոր սցենարների մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս