Բաժիններ՝

Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն իրանցիներին Samsung-ի սմարթֆոններ չի նվիրի ՄԱԿ-ի պատժամիջոցների պատճառով

Հարավկորեական Փհենչհանում Օլիմպիական խաղերի կազմակերպիչները Samsung-ի սմարթֆոններ չեն նվիրի Իրանի պատվիրակության ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:

Հովանավորչական գործունեության շրջանակներում Samsung Electronics-ն անվճար Galaxy Note 8 Olympic Edition սմարթֆոններ է տրամադրել 4 հազար մարզիկներից յուրաքանչյուրին եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի այն աշխատակիցներին, որոնք ժամանելու են Փհենչհանի Խաղերին:

Մինչդեռ իրանցի չորս մարզիկներ սմարթֆոններ չեն ստանա, քանի որ դա կարող է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը: Այն արգելում է պերճանքի առարկաների, ինչպես նաեւ կրկնակի նշանակության ապրանքների մատակարարումները Իրանին, որոնք կարող են օգտագործել ոչ միայն քաղաքացիական, այլեւ ռազմական նպատակներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս