ԱՊԼ-ում ձմեռային դադար կհայտնվի
Մարզիչների դժգոհությունները վերջապես հանգեցրին շոշափելի արդյունքի: 2019 թվականից հետո Անգլիայի առաջնությունում, հնարավոր է, հայտնվի ձմեռային արձակուրդ: Այս նախաձեռնությանը երկար ժամանակ աջակցում էին ԱՊԼ-ի մարզիչների մեծամասնությունը, ովքեր բողոքում են չափազանց խիստ գրաֆիկից և այդ ընթացքում վնասվածքների առատությունից:
Ըստ BBC-ի տեղեկության՝ ձմեռային արձակուրդի մասին կհայտարարվի նոր հեռուստատեսային պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո: Նոր գործարքի մասին պետք է հայտարարվի մոտ ապագայում:
Sky-ի և BT-ի հետ ԱՊԼ-ի գործող պայմանագրի համաձայն, որի ժամկետը լրանալու է 2019 թվականին, Անգլիայի առաջնությունում ձմեռային դադարի ներմուծումն անհնար է: BBC-ն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ մասնակիցների 59 տոկոսն աջակցում է ձմեռային արձակուրդի հայտնվելուն: Sky-ի և BT-ի հետ ԱՊԼ-ի գործող պայմանագրի արժեքը կազմում է 5.14 միլիարդ ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը