Թուրքական ռոբոտին վերածրագրավորել են, քանի որ նա ընդհատում էր նախարարի խոսքը

Թուրք ինժեներների կողմից մշակված Sanbot ռոբոտը վերածրագրավորվել է այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ փորձել է ընդհատել Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության եւ կապի նախարար Ահմեթ Արսլանի ելույթը: Այդ մասին հայտնել է Hurriyet թերթը:

Արսլանը Անկարայի գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոնում ելույթ էր ունենում Անվտանգ ինտերնետի օրվա կապակցությամբ: Ընդ որում՝ ռոբոտը, որը միջոցառման հաղորդավարն էր, մի քանի անգամ կտրել է նախարարի խոսքը՝ նրան հորդորելով ավելի դանդաղ խոսել: «Ես չեմ հասկանում, թե դու ինչ ես ասում: Ինչի՞ մասին ես խոսում»,-հրատարակությունը մեջբերում է ռոբոտի ռեպլիկաները:

Ի պատասխան նախարարը կարգադրել է հանդարտեցնել ռոբոտին: «Կոլեգանե՛ր, ինչ-որ մեկը պետք է հսկողության տակ առնի ռոբոտին: Խնդրեմ՝ արեք ինչ-որ պետք է»,-ասել է Արսլանը:

Արդյունքում՝ անջատել են ռոբոտի բարձրախոսը, իսկ միջոցառման ավարտից հետո այն վերածրագրավորվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս