Բաժիններ՝

«Ե՛վ Տիգրան Սարգսյանը, և՛ Հովիկ Աբրահամյանը, և՛ Կարեն Կարապետյանը, մեծ քաղաքական սխալ են թույլ տվել». Միքայել Մելքումյան

«Կառավարությունն այս փուլում ի վիճակի չէ պրոցեսների վրա ազդել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նա անդրադարձավ ներկա և նախկին կառավարությունների աշխատանքին. «Անցած երեք վարչապետները՝ և՛ Տիգրան Սարգսյանը, և՛ Հովիկ Աբրահամյանը, և՛ Կարեն Կարապետյանը, մեծ քաղաքական սխալ են թույլ տվել, որ դառնալով վարչապետ՝ չեն կարողացել ձևակերպել այն խնդիրը, որի շուրջ նրանք գործում են: Չեն կարողացել, որովհետև սերված են քաղաքական մեծամասնությունից և չեն կարող գնահատ

ական տալ այն քաղաքական մեծամասնությանը, որ իրենց նշանակել է պաշտոնների: Երբ կառավարությանը հարց ենք տալիս, թե՝ դուք ներկրումների շուկայում կարողանո՞ւմ եք ազատ վիճակ ստեղծել, ասում են՝ մենք ոչ մեկին ադմինիստրատիվ ռեսուրս չենք տալիս: Եղբայր, դու չես էլ կարող տալ, խնդիրը նրանում է՝ կարո՞ղ ես դու ազդել այդ արատավոր մոդելի վրա, երբ 20-30 մարդ տիրապետում են Հայաստանի ֆինանսական հոսքերի 80-85 տոկոսին, և մարդկանց մյուս մասն աղքատ է, դու այդ պրոցեսների վրա ազդեցություն ունե՞ս, թե՞ չունես. պարզվում է, որ չունի: Դա նշանակում է՝ կառավարության ազդեցությունը ռեալ պրոցեսների վրա 0 է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս