Ռոնալդ Կումանը կգլխավորի Հոլանդիայի հավաքականը
Ինչպես պնդում է De Telegraaf-ը, «Սաութհեմփթոնի» և «Էվերթոնի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կգլխավորի Հոլանդիայի հավաքականը:
Հաղորդվում է, որ Հոլանդիայի Թագավորական ֆուտբոլային միության ղեկավարությունը ծախսել է մոտ 100 օր՝ թեկնածությունների վերլուծության և համապատասխան մասնագետի ընտրության վրա: Արդյունքում՝ ֆեդերացիան հանգել է նրան, որ Կումանը լավագույն թեկնածուն է այդ պաշտոնի համար: Սպասվում է, որ նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2022թ. Աշխարհի առաջնությունը:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների հավաքականը չկարողացավ մտնել Եվրո-2016 և ԱԱ-2018 եզրափակիչ փուլ: Ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը մնում է թափուր այն բանից հետո, երբ նախորդ տարվա նոյեմբերին պաշտոնից հեռացավ Դիկ Ադվոկատը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը