Ջինա Լոլոբրիջիտան անվանական աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիտան, որը կրում է «աշխարհի ամենագեղեցիկ կնոջ» կոչումը, 90 տարեկան հասակում անվանական աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»։
Դերասնաուհու մեծարման արարողության տեսագրությունը զետեղված է «Փառքի ծառուղու» պաշտոնական կայքում, որը ներառում է այն դերասանների, երաժիշտների, պրոդյուսերների, տնօրենների եւ այլ մարդկանց ավելի քան 2,6 հազար անվանական աստղերը, որոնք ավանդ են ներդրել զվարճանքի ինդուստրիայում եւ արվեստում:
Ջինա Լոլոբրիջիտային միջազգային ճանաչում են բերել գլխավոր դերերը «Ֆանֆան-տյուլպան» (1952) եւ «Փարիզի աստվածամոր տաճարը» (1956) ֆիլմերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: