Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորի մասնաճյուղի բազայի վրա կկառուցվի նոր և ժամանակակից մարզահամալիր: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Այն նախատեսված ինչպես հենակետային, այնպես էլ մյուս մարզաձևերի համար:

Համալիրի նախագիծը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն արդեն քննարկել է մարզաձևերի մասնագետների հետ:

Նոր մարզահամալիրը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընդարձակ ու հարմարավետ մարզադահլիճներ մենապայքարային և խաղային մարզաձևերի համար, ֆուտբոլի խաղադաշտ, ատլետիկայի համալիր, առանձին վազքուղի, հրաձգարան, լողավազան (50 x 25 մ), հյուրանոցային երկու մասնաշենք՝ ազգային, երիտասարդական և մանկապատանեկան հավաքականների համար:

Կարդացեք նաև

Համալիրում կգործի վերականգնողական կենտրոնը, ինչպես նաև լաբորատորիան՝ մարզիկներին բժշկական համալիր ծառայություններ մատուցելու և դոպինգ ստուգումներ անցկացնելու համար:

Մարզահամալիրի կառուցման ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 30 միլիարդ ՀՀ դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս