Մերկ Հադիդ քույրերի լուսանկարը սուր քննադատություն է հարուցել սոցիալական ցանցերում
Բրիտանական Vogue հանդեսի մարտ ամսվա համարի համար մոդելներ Ջիջի եւ Բելլա Հադիդների լուսանկարը սուր քննադատություն է հարուցել սոցիալական ցանցերում: Լուսանկարը, որտեղ քույրերը պատկերված են մերկ՝ իրար հանգուցված ոտքերով, Համացանցի օգտատերերը որակել են սոսկալի, նողկալի եւ մտահոգիչ:
Այդ մասին հայտնել է Fox News-ը: Լուսանկարը հրապարակվել է հունվարի 30-ին բրիտանական Vogue-ի Twitter-օգտահաշվում: Յուզերները նշել են, որ քույրերի այդ կեցվածքը զուգորդվում է արյունապղծության հետ:
Ոմանք ուշադրություն են հրավիրել, որ լուսանկարում Բելլայի դեմքը գործնականում անճանաչելի է, եւ հանդեսի աշխատակիցներին մեղադրել են Photoshop-ի կիրառման մեջ: Բելլա եւ Ջիջի Հադիդները նախկին հոլանդացի մոդել Իոլանդա Հադիդի դուստրերն են: Ջիջին, որը ծնվել է 1995 թվականին, իր քրոջից մեծ է ընդամենը 18 ամսով: