Բաժիններ՝

Քաբուլի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 103-ի

Քաբուլի դիվանագիտական թաղամասում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի, իսկ վիրավորները 235-ն են: Տվյալները տրամադրել է երկրի ներքին գործերի նախարարությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր 95 մարդու մահվան և 191 վիրավորի մասին: Երկրում ազգային սուգ է հայտարարված:

Պայթյունը գրանցվել էր հունվարի 27-ին քաղաքի դիվանագիտական թաղամասում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական շենքերը: Շատ շինություններ պայթյունի հետևանքով տուժել են:

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր ծայրահեղական «Թալիբան» շարժումը: Պայթյունն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը՝ շտապօգնության ականապատ մեքենայով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս