Լուիս Էնրիկեն «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն է
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հանդիսանում է «Չելսիի» մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն: «Չելսին» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պլանավորում է երկու տարվա համագործակցությունից հետո բաժանվել իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեից:
Ինչպես գրում է The Mail on Sunday պարբերականը, լոնդոնյան ակումբը տվյալ պահին գերադասում է աշխատանք չունեցող Էնրիկեին, քանի որ մյուս թեկնածուները՝ Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենթուս») և Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո») կապված են իրենց թիմերի հետ երկամյա պայմանագրերով, ինչը դժվարացնում է նրանց հրավերքը «կապույտների» գլխավոր մարզչի պաշտոնի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը