Էրդողանը հայտարարել է թուրքական զորքերի՝ մինչև Իդլիբ գնալու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը Սիրիայի տարածքում կարող են խորանալ ընդհուպ մինչև Իդլիբ: Ինչպես հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, այս մասին Էրդողանը խոսել է Քոջաելիում ելույթի ժամանակ:
Նշելով, որ սիրիական Աֆրինում թուրքական զինուժը շարունակում է գործողությունները՝ նախագահն ասել է. «Ալլահի թույլտվությամբ մենք հասնելու ենք մինչև Իդլիբ»:
Էրդողանը հայտնել է, որ գործողության շրջանակում իրենք ունեցել են 20 զոհ, փոխարենը ոչնչացրել են 394 «ահաբեկչի»:
Անտեսելով երկրի տարածքում շարունակվող բողոքի ցույցերն ու ընդդիմադիր ձայները, ովքեր հորդորում են դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ողջ «ազգը համախմբված է Աֆրինի գործողության շուրջ»: