Բակո Սահակյանը Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առթիվ այցելել է «Եռաբլուր»
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/bako_640x421.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Ինչպես տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Բակո Սահակյանը ծաղիկներ ու ծաղկեպսակներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին: