«Ես լուսնից չեմ իջել». Էդուարդ Շարմազանով
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/sharmaz.jpg)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ե՞րբ ականատես կլինենք «խոշոր ձկներին գլխից բռնելուն», ինչի մասին դեռ տարիներ առաջ, կառավարության նիստում հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և երեկ էլ ԵԽ ԽՎ ամբիոնից նախագահը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մեր ջանքերի մասին: Ի պատասխան՝ Շարմազանովն ասաց, որ արդեն ականատես ենք լինում դրան։
«Երեկ նախագահն էլ նշեց, որ հակակոռուպցիոն մարմին ենք ստեղծել, մի քանի օրենք ենք ընդունել, որոնք սահմանափակելու են պաշտոնյաների գործողությունները, և այդ իմաստով՝ պայքարը պետք է անշեղորեն զարգանա։ Իսկ այդ «խոշոր ձկները» համեմատական է։ Երեկ լսում էի Դատախազության քննարկումները, և պատկառելի թիվ լսեցի, թե ինչքան պաշտոնյա է պատժվել անթույլատրելի արարքների և կոռուպցիոն սկանդալների համար»,- ասաց նա։