Մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատար է ընտրվել Դունյա Միյատովիչը
Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար է ընտրվել Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ նախկին ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Որոշումը կայացվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ 107 դեմ և 229 կողմ ձայների հարաբերակցությամբ:
ԵԽԽՎ հանձնակատարին ընտրում է վեց տարի ժամկետով: Պաշտոնը ստեղծվել է 1999թ-ին, այն զբաղեցրել են իսպանացի Ալվարո Հիլս-Ռոբլեսը, շվեդ Թոմաս Համարբերգը և լատվիացի Նիլս Մուժինյեսկը:
Միյատովիչը պաշտոնը կստանձնի այս տարվա ապրիլի 1-ից: