Կարեն Կարապետյանն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տնտեսության տարբեր ճյուղերում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորություններին: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սերտացնելու համագործակցությունը շվեյցարական կոնկրետ ընկերությունների և Հայաստանի համապատասխան կառույցների միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031